Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ

Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ
15.06.2025 | 13:27

Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց:

Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլև մեծ տարածաշրջանի համար:

Իհարկե, այս հիշատակումը չէի անում, որպեսզի դա կապեի Իրանի դեմ իսրայելական ագրեսիային:

Այստեղ խնդիրն այլ տեղ է:

Եթե Իրանը եզակի կամ հիմնական երկրներից էր, ով փորձում էր կանխել ՀՀ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը` թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշվող միջանցքի գաղափարը, ապա ի՞նչ իրադարձությունյուններ են սպասվում առաջիկայում:

Իհարկե, ես չեմ ելնում այն դիրքից, որ միջանցքի թեման օրակարգից հանված էր, սակայն Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում:

Ռեգիոնում իր մեծ դերն ունի նաև ՌԴ-ն, սակայն Մոսկվան էլ մխրճված է ռուս-ուկրաինական թնջուկում և իրավիճակը նաև այս տեսանկյունից մեզ համար առավել վտանգավոր է դառնում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ